Որքա՞ն ժամանակ եք տրամադրում մարմնին, որքան` հոգուն
Ստուգելը հեշտ է, արդյունքի հետ հաշտվելն է դժվար …
Հանրային լրատվամիջոցները չեն դադարում մարդուն պահել կախման մեջ բոլոր ոլորտներում, հատկապես` նորագույն տեխնո միջոցների ասպարեզում, միակ և վերջնական նպատակ ունենալով մարդուն հեռացնել Աստծուց և Աստվածաշնչից, խլելով նրանից իր ամենաթանկը՝ ժամանակը:
Համոզվելու համար կարող եք ստուգել ձեր առօրյան և արձանագրել մի շատ կարևոր փաստ: Քսանչորս ժամվա ընթացքում (քնից բացի) որքա՞ն ժամանակ եք տրամադրում Աստծուն, և որքա՞ն ժամանակ` ձեզ ու կենցաղին:
Որքա՞ն ժամանակ եք տրամադրում մարմնին, որքան` հոգուն: Ողքա՞ն տեղեկատվական դաշտին, որքան` Աստվածաշնչին:
Արդյունքը հայտնի է միայն Աստծուն և հաշվողին:Ահա այսպես ամեն օր մենք ջուր ենք լցնում սատանայի ջրաղացին: Ինչն էլ նրա միակ նպատակն է: Մինչդեռ մեր փրկության համար Իր Անմեղ Արյունը թափեց մեր Լույս ու Հույս, մեր Տեր ու Ապավեն, մեր Պաշտպան ու Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս: Աստուած առանց մեր կամքի ստեղծեց մեզ, սակայն մեր կամքով է մեր փրկութիւնը:
«Այն ծառը որ պտուղ չի տար պիտի կտրուի ու կրակին մէջ նետուի»:
Ծովիկ Դավթյան