17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չի աշխատելու

Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, թե ոստիկանության ընդդիմախոսներն են կրիմինալը, հանցագործները և քաղաքական-հասարակական կազմակերպությունները: Սա բավական ուշագրավ հայտարարություն է, այն առումով, որ այս երեք կատեգորիաները ոստիկանապետը դիտարկում է միևնույն հարթության մեջ, որով, ըստ էության, ոստիկանությանն ընդդիմացող քաղաքական-հասարակական կազմակերպությունների սոցիալական դերի և գործառնականության օրինականությունը դնում է կասկածի տակ:

Սա, գուցե, Հայաստանում հեղափոխական տրամադրությունների, սոցիալական ոչ օրթոդոքսալ (ցույցեր, բողոքի ակցիաներ) ինքնաիրացման կրքերի հանդարտեցման կոչ էր: Սակայն, նման հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ փաստական հանգամանքի լույսի ներքո դիտարկելու պարագայում:

Հայտնի է, որ սեպտեմբերի երեքին ՀՀ-ն որոշում կայացրեց Մաքսային միության օգտին, որից հետո արևմտյան երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ն դեսպան Հեֆերնի միջոցով հասկացրեց, որ այսուհետ նրանք աշխատելու են քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

Այսինքն՝ պետական մարմինները, որպես հարաբերությունների խորացման, բանակցությունների շարունակման ինստիտուտներ դուրս են մնում Արևմուտքի հետաքրքրությունների շրջանակներից և դրանց փոխարինելու են գալու հասարակական և անշուշտ, քաղաքական ինստիտուտները: Այսքանից հետո, ՀՀ ոստիկանապետի՝ նման բարձր ամբիոնից այդօրինակ հայտարարությունը դժվար թե դուրս մնա արևմտյան դիվանագետների ուշադրությունից:

Նա փաստացի ընդգծեց, որ կազմակերպությունները, որոնք ոստիկանության ընդդիմախոսներն են, գտնվում են ոստիկանության ուշադրության ներքո, դրանք ազդում են ներքաղաքական կայունության վրա, ինչպես ինքն է նշում.

՛՛Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մարտավարությունը, որպես կանոն, նույնպես կառուցվում է՝ որոշակի գործողությունների մեջ ներքաշելու ոստիկանությանը», հետևաբար՝ ոստիկանապետի չասած բառերի ենթատեքստում պետք է կարդալ. « ոստիկանությունը կգործի դրան համարժեք՛՛:

Եթե ընդունենք, որ Վլադիմիր Գասպարյանը չի ունեցել քաղաքական նպատակ՝ նման հայտարարությամբ Արևմուտքին մեսիջ հղելու, ապա նրա ասածներն իրենցով դառնում են յուրօրինակ մեսիջ, որ Արևմուտքի մտքով չանցնի Հայաստանում գրել ՛՛ցածր ինտենսիվությամբ կոնֆլիկտների՛՛ կամ ՛՛թավշյա հեղափոխությունների՛՛ տարատեսակ սցենարներ. միևնույնն է, դա չի աշխատելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ