24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հռիփսիմե Սարգսյանի երջանկության բանաձևը /տեսանյութ/

Հայ մեծանուն պոետների գործերը նրա շուրթերին նոր կյանք են առնում: Աչքերից հուր է թափվում, երբ ներսում եփում ու հետո հանդիսատեսին է նվիրում պոեզիայի գոհարները` իր մատուցմամբ:

22635166_1886060368371863_455738925_n22561333_1886060818371818_2040401126_o

22627615_1886061041705129_1051365074_n22657188_1886062381704995_2012365696_n

Մինչ ամեն բան այնքան հեքիաթային էր: Հռիփսիմե Սարգսյանը մանկուց նվիրվեց պոեզիային և սկսեց կարդալ պոեզիա: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում արդեն հայտնի ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը հիշեց.« Պարույր Սևակին նվիրված ասմունքի մրցույթ էր ու ես ասմունքեցի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը: Դահլիճում քար լռություն էր ու ավելի ուշ ծափեր հնչեցին: Ծնողներս ինձ տարան Վլադիմիր Աբաջյանի մոտ ու իմ աշխարհը լցվեց արվեստով: Դերասանի տանը հուշ երեկոներ էին կազմակերպվում` Թաթիկ Սարյան, Արուս Ոսկանյան, Վաղարշ Վաղարշյան…ես կարդում էի ու ինձ թվում էր, որ մերձենում եմ բեմարվեստի մեծերի հոգևոր աշխարհին»,-պատմում է Հռիփսիմեն:

Հռիփսիմե Սարգսյանը նշում է, որ փոքր բեմահարթակին հաջորդեցին մեծ բեմահարթէակները: Ավելի ու նա հրավերք ստացավ և մենահամերգներով հանդես եկավ նաև Հալեպում.«Արամ Խաչատրյան համերգասրահ, Առնո Բաբաջան, հետո Շահեն արքեպիսկոպոս Սարգսյանը հրավիրեց Հալեպ, որտեղ 15 քաղաքներում համերգներ ունեցա»:

 

Բժիշկների ընտանիքում ծնված Հռիփսիմեն սիրեց արվեստի աշխարհը, սակայն գենետիկ կոդն էլ զորեղ գտնվեց: Հռիփսիմեն նաև բժշկուհի է:

«Իրարից չեմ կարող տարանջատել ասմունքն ու բժշկությունը: Ինչ-որ չափով իմ երկու սիրելի գործերը իրար նման են: Երկուսն էլ կարողանում են բժշկել` հոգին և մարմինը»,-ասում է Հռիփսիմեն:

Հռիփսիմե Սարգսյանը արդեն 5 տարի հայրենիքից հեռու է ապրում, բայց իր ներսում կրում է հայրենիքի խորհուրդը.«Ամուսնացա ու ժամանակավոր հեռացանք հայրենիքից: Մի օր հետ ենք գալու»,-ժպտում է:

Լուսին Ղազարյան

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ