21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում և «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հանդես եկել դասախոսությամբ՝ «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով: «Հաջողության բանաձև» նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների ﬕջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի և կարողությունների հանդեպ։

«Բաց դռների» ձևաչափով անցկացված դասախոսության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հանրային առաջնորդի հիմնական ուղղորդիչներին, գործունեության հստակ տեսլականի դերին և հանրության հետ հետադարձ կապի պահպանման անհրաժեշտությանը:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին: Որպես պաշտոնավարման մեկ տարվա գլխավոր ձեռքբերում՝ Վիգեն Սարգսյանն առանձնացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին «Այբ» դպրոցի կրթական ծրագրով առավել համապարփակ կրթության տրամադրումը, նկատելով, որ գիտելիքն առաջնորդի հաջողության կարևորագույն բանալիներից է:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ