30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կամ ոչ ադեկվատ են, կամ վախենում են Մոսկվայի արձագանքից

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է, որ Մոսկվան կարող է ՀՀ-ին ստիպել, պարտադրել, որ նոյեմբերին չստորագրի Եվրամիության հետ համաձայնագիրը, սակայն այդ դեպքում պիտի մտածեն, թե ով պիտի 2018 թ-ից ֆինանսներ հատկացնի Հայաստանին: «Ես չեմ կարծում, թե Մոսկվան հայկական լրատվամիջոցներում հրապարակված փաստաթղթից պիտի ծանոթանար Հայաստան-ԵՄ համագործակցության փաստաթղթից: Այսինքն՝ նաև չեմ ընդունում տեսակետը, որ այս փաստաթուղթը հրապարակվեց, որպեսզի ցույց տան Մոսկվային, թե դա չի խոչընդոտում ԵԱՏՄ-ում լինելուն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նկատեց, որ Մոսկվան կարող էր առանց այդ էլ ծանոթանալ այդ փաստաթղթի բովանդակությանը, բայց ամեն դեպքում սխալ որակեց այն, որ փաստաթուղթը նախկինում չէր հրապարակվել: «Այս հրապարակումն ուներ մեսիջային բնույթ, մեծ փաստաթուղթ է, որն անդրադառնում է Հայաստանի բոլոր ոլորտների վրա, սակայն որքան էլ որ տարօրինակ լինի, ստացվում է, որ ՀՀԿ-ն է միայն իր դրական վերաբերմունքը տվել այս փաստաթղթին , մյուս քաղաքական ուժերի վերաբերմունքը չկա: Արհմիություններ, լրատվականներ, քաղաքական ուժեր, ոչ ոք չի արձագանքում:

7.thumb

Կամ ոչ ադեկվատ են, կամ վախենում են Մոսկվայի արձագանքից, կամ գտնում են, որ սա կարևոր փաստաթուղթ չէ, բայց իրականում սա շատ կարևոր փաստաթուղթ է»,-նշեց Արմեն Բադալյանը:

Վերջինիս համոզմամբ՝ այստեղ կարևոր խնդիրն այս կետերի իրագործումն է, որովետև նախկինում էլ շատ փաստաթղթեր ստորագրվել են, բայց դրանք իրականություն չեն դարձել, իսկ եթե իրականություն դառնան, շատ ոլորտներում, այդ թվում քաղաքական մի շարք առաջընթացներ կլինեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ