19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Լուկաշենկոյի մեսիջը

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատ պարզ հայտարարում է պատրաստ է ապահովել Ադրբեջանի անվտանգությունը, մասնավորապես Իլհամ Ալիևի իշխանությունը։

Այս «սուրբ» գործը կատարելու համար նա պատրաստ է զինել Ադրբեջանի զինված ուժերին։ Իմ կարծիքով Լուկաշենկոն շատ լավ գիտի, թե ում դեմ է զինում Ադրբեջանին, սակայն դա նրան չի խանգարում նման հայտարարություններով հանդես գալ։ Իհարկե չեմ կարծում, թե Ռուսաստանը թույլ կտա Բելառուսին մուտք գործել իր անձնական զենքի բիզնեսի մեջ, սակայն Լուկաշենկոյի հայտարարությունը ավելի շատ մեզ ուղղված մեսիջ է , քան բիզնես համագործակցություն։

Փաստացի Բելառուսը Ադրբեջանի պաշտպաններից մեկն է, ինչպես օրինակ Թուրքիան։

Բելառուսը և անձամբ Լուկաշենկոն խոշոր բիզնեսներ ունի Հայաստանում։ Թուրքական ապրանքների դեմ մենք միշտ բողոքել ենք։ Հիմա Լուկաշենկոյի արարքը միթե՞ թուրքություն չէ։ Գոնե պետական մակարդակով հնարավոր է ճնշումներ գործադե՞լ։ Ադրբեջանում, եթե նման բան լիներ բելառուսական բիզնեսները իրար հետևից դուրս կթռնեին երկրի սահմաններից»։

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ