26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախարարությունը հայտարարություն է տարածել Արթուր Ալեքսանյանի եւ «Միսս Արմենիա»-ի մասով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» առավոտյան մասսայական մարզումներին ներկա են գտնվել օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Մարզումներին մասնակցել են հարյուրից ավելի մարզվողներ:

2016 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած ծրագիրը բացարձակ անվճար է և նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից: Փորձառու մարզիչներն ընտրել են այնպիսի  վարժություններ,  որոնք  հասանելի կլինեն բոլոր մասնակիցներին:

Մարզումներն անցկացվում են warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx  մարզատեսակներից: Մասնակիցները հնարավորություն ունեն մարզվելու նաև հեծանիվներով:

Հիշեցնենք, վիրտուալ աշխարհը քննարկում է, թե ինչ են արել մարզահամերգայինում Արթուր Ալեքսանյանն Լիլի Սարգսյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ