27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բիբին հեռացիր. ՀԷՑ-ում աշխատողները փոխարինվել են հաշվիչներով

Զանգվածային կրճատումներ են տեղի ունենում “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունում: Ըստ էության հայ էներգետիկները մնում են առանց աշխատանքի։ Օրերս 41 մարդ զրկվել է աշխատանքից: Այսօր “Նոյան տապան” մամուլի կենտրոնում կազմակերպված քննարկմանը ներկա էին ընկերության աշխատակիցները:

Առաջատար ճարտարագետ Վալերի Սարգսյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ գործարանում կատարված բարեփոխումները բերել են մասնագետների կրճատման:

“Եթե դիտարկենք խնդիրը ուղղակի բարոյալքման տեսակետից, մարդիկ որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում և արել են այնպիսի աշխատանքներ, որը միտված էր էներգետիկ համակարգի զարգացմանը, համապատասխանաբար նաև մեր երկրի հզորացմանը, հասկանալի կդառնա, թե ինչ սխալ ու կործանարար ազդեցություն ունի այս քայլը”,-նշեց մասնագետը:

Աշխատակիցները հիշեցին նաև Հայաստանի հոսանքազրկման տարիները, որի ժամանակ մասնագետները բավականին ուրույն դեր են ունեցել:

“Գոյություն ունի աշխատանքային պայմանագիր, որը ամեն տարվա վերջում թարմացվում է, պայմանագիրը կնքվում է մեկ անգամ և թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում:Այս անգամ այն չի թարմացվել”:

Վալերի Սարգսյանը նկատեց, որ այժմ գոյություն ունեն հաշվիչներ , որոնք մեխանիկորեն որոշակի ֆունկցիաներ են կատարում: Փաստորեն մարդիկ փոխարինվում են տեխնիկայով:

Տեղեկացնենք, որ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության 41 աշախատակիցներ պահանջում են  ՀԷՑ – ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ