22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Թբիլիսիի քայլերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ հենց իր համար»

«Ցանկացած փոքրիկ միջադեպ կարող է բերել այնպիսի զարգացումների, որոնք մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով 2 օր առաջ հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերից, երբ հայերին չէր թույլատրվում խաչքար տեղադրել: Սաֆարյանն ընդգծեց, որ եթե այդ տարածաշրջանում եկեղեցու բակում արդեն իսկ 10-րդ դարից այս կողմ հայկական գերեզմանաքարեր կան, ապա չի կարծում, որ այնտեղ որևէ նոր խաչքարի տեղադրումը որպես  հայկական բնակչության ցանկություն սպառնում էր Վրաստանի տարածքային ամբողջականությանը: «Թբիլիսիի քայլերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ հենց իր համար»,-նկատեց նա:

Իրավապաշտան Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, որ  Վրաստանը վերջին աստիճանի շահագրգռված է, որ իր երկրում կատարվեն բոլոր այն պահանջները, որոնք կան ԵՄ-ից, իսկ հայկական կողմը Վրաստանի իշխանությունների ու ՏԻՄ-երի հետ պատշաճ չի աշխատում:

«Այն, ինչ որ տեղի է ունեցել, մարդու իրավունքների և տարբեր կոնվեցիաների կոպիտ խախտում է»:

Անդրադառնալով թուրք մտավորականների այցին Արցախ՝ Ստյոպա Սաֆարյանը շեշտեց, որ սա առաջին անգամը չէր, նախկինում էլ վերլուծաբաններ այցելել են, սակայն դրանք միգուցե չեն լուսաբանվել: «Այնպես չէ, որ Թուրքիայում բոլորը տապակվում են ադրբեջանական դարդերով, այնպես չէ, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի կարևոր են, քան թուրք-հայկականը, այս կտրվածքով նկատի ունենանք, որ այդպիսի շրջանակներ գտնել ու նրանց հրավիրել այդքան բարդ բան չէ: Այդ թուրք մտավորականների հանդեպ հետախուզում է հայտնվել, և կարող ենք Լապշինի նման դեպքեր ունենալ, եթե թուրքական իշխանությունը  բավարարի Ալիևի պահանջը»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ