27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվեր են. Մոնիտորինգ/տեսանյութ/

Հայաստանի` ԵԱՏՄ մուտք գործելուց հետո որոշ հայկական տեղեկատվական կայքեր, որոնք ֆինանսավորվում են արևմուտքից սկսեցին ակտիվորեն տարածել նյութեր հակառուսական ուղղությամբ: Շատ արևմտամետ հասարակա-քաղաքական գործիչներ սկսեցին ԵԱՏՄ-ի դեմ հարցազրույցներով և մեկնաբանություններով հանդես գալ:

Խորհրդարանական «Ելք» դաշինքը ԱԺ-ում հանդես եկավ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծով, ինչը հանգեցրեց բուռն քննարկումների: Հայկական քաղաքական էլիտան և հասարակությունը չէին աջակցում այդ նախաձեռնությանը: Սակայն որոշ ԶԼՄ-ներ, որոնք արտաքին պատվեր էին ստացել, սկսեցին տարածել այնպիսի կարծիքներ, որ հայ ժողովուրդը չի ցանկանում լինել ԵԱՏՄ-ում և տեսնում է Հայաստանը ԵՄ-ի հետ սերտ համագործակցության մեջ: Այս գաղափարն ամրապնդվեց սոցիալական հարցումով, որն անցկացրել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը:

Սեպտեմբերի 30-ին «Բլից Ինֆո» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Մոնիտորինգ. Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հայկական ԶԼՄ-ների լուսաբանման կոնտեքստում» թեմայով: Ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշեց, որ մոնիտորինգն իր մեջ ներառել է 6 հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներ, որոնք համեմատաբար առավել ակտիվորեն են լուսաբանել տարբեր հասարակական- քաղաքական գործիչների հակաեվրասիական և հակառուսական դիրքորոշուները: Խոսնակը նշեց, որ չի ցանկանում բարձրաձայնել էլեկտրոնային ԶԼՄ-ների ցանկը, քանի որ մոնիտորինգի նպատակն էր առանձնացնել ապատեղեկատվությունը տեղեկատվական հոսքերի միջից:

  Ղուկասյանը նշեց. «Մեր անցկացրած մոնիտորինգն ուղղված էր ուսումնասիրելու որոշ տեղեկատվական ռեսուրսների նյութերի բովանդակությունը հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում, երբ ակտիվորեն շրջանառվում էր Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությունը: Վստահորեն կարելի է նշել, որ այդ ընթացքում 50%-ով աճել էր հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ի մասին բացասական տեղեկատվությունը: Այդ տեղեկատվական հոսքերը տեղ-տեղ պարունակում էին ապատեղեկատվություն, ինչպես նաև միակողմանիություն: Մեր ուսումնասիրած լրատվամիջոցները վերջին 3 ամիսների ընթացքում չեն լուսաբանել գոնե մեկ դրական լուր Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների վերաբերյալ, ինչը խոսում է այդ ԶԼՄ-ների ոչ օբյեկտիվության մասին»: Փորձագետը նշեց կատարված մոնիտորինգի հիմնական թեզերը.

Հայաստանի շատ արևմտամետ տեղեկատվական կայքեր ֆինանսավորվում են արտերկրից Հայաստանի եվրասիական ուղղությունը և հայ-ռուսական հարաբերությունները սևացնելու նպատակով

Որոշ ԶԼՄ-ներ ներկայացնում են միայն ԵՄ-ի կողմնակիցների կարծիքները և մեկնաբանությունները և ոչ մի հարթակ չեն տրամադրում եվրասիական ինտեգրացիայի կողմնակիցների համար

Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվական ռեսուրսները Հայաստանի բոլոր խնդիրները կապում են ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ և լռում են այդ ինտեգրացիոն միության հետ ունեցած առավելությունների մասին

Խեղաթյուրվում են իմսատները, երբ ԵԱՏՄ-ն որպես տնտեսական միություն հասարակությանը ներկայացվում է որպես մի կառույց, որը պետք է լուծի ղարաբաղյան կոնֆլիկտը, իսկ դրա չլուծված լինելը, իբրև, հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ցանկության բացակայության արդյունք

Դիտմամբ նվազեցվում են ԵԱՏՄ-ում Հայաստանի օգուտները. արտահանման աճը վերջին 5 ամիսների ընթացքում (21%), ապրանքաշրջանառության աճը (12,8%), տնտեսական աճի իրական սպասելիքները մինչև տարեվերջ ( 2,5 – 3,4%);

Փորձագետը նաև նշեց, որ ակումբը պատրաստում է այն հասարակական-քաղաքական գործիչների ցանկը, որոնք վերջին ժամանակներս ակտիվորեն հանդես են գալիս Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության գաղափարներով և դա արվում է օտարերկրյա պատվերով: 

Ղուկասյանի խոսքերով ցուցակը կներկայացվի մոտ ժամանակներս այդ անձերի պատվիրված գործուներության մասին փաստերի և ապացույցների հետ միասին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ