30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե իշխանության մեջ չես, այլ օրենքներ են գործում, ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում

«Տնտեսապես մենք չենք ինքնադրսևորվում Եվրոպական միության հետ հարաբերություններում, որովհետև մեզ այլևս լուրջ գործընկեր չեն ընկալում, մեզ ձայն չեն տալիս, վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ դիվանագիտական ատյաններում այնպիսին է, որ դուք Ռուսաստանի սատելիկն եք և որևէ կարծիք էլ չեք կարող դրսևորել այդ քաղաքական ոլորտներում»,-Henaran.am-ի հետ զրուցում ասաց երգահան, երաժիշտ Վահան Արծրունին: Ըստ նրա՝ միջազգային ատյաններում միշտ մեր երեսով են տալիս այն, որ մենք կրկնում ենք Ռուսաստանի կարծիքը կամ ստորագրում ենք այն վարկածը, որը մեր դաշնակից  երկիրն է ուզում:

Արծրունին ընդգծեց, որ այստեղ նաև մեր երկրի բարոյական իմիջի հարցն է դրվում: «Ոչ մի քաղաքացի փոփոխություն չի զգում: Կառավարությունը հաշվետվություն է ներկայացնում, որ տուրիզմի աճ կա: Բայց ասեմ՝ տուրիզմի աճն ինձ վրա ինչպե՞ս է անդրադարձել, ծիծաղել է: Եթե ես ունենայի bed and breakfast (կացարան և նախաճաշ) կամ իմ բնակարանի պատշգամբը հանձնեի ՌԴ-ից եկած տուրիստին, կարող էի ասել, որ այո, տուրիզմի բարիքներից օգտվողներից մեկն եմ և ինձ գոհացած կզգայի, բայց իմ պատշգամբն այլ նպատակների է ծառայում, ինչպես նաև հասկանում ենք, որ իրենք որոշակի զանգվածի համար իլյուզիա են ստեղծում, որ տեսեք՝ ամեն ինչ լավ է: 

Սակայն բոլորս լավ տեսնում ենք, որ բավական է պաշտոնանկ արվի օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը, և մի քանի ամիս հետո նա սկսում է վաճառել իր բիզնեսները: Այսինքն՝ նա սկսում է ենթարկվել պետական շինարարության օրինաչափություններին: Եթե դու իշխանության մեջ չես, հայտնվում ես մի տիրույթում, որտեղ լրիվ այլ օրենքներ են գործում՝ մոնոպոլիաներ և այլն»,-շեշտեց նա:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ