06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեքենան ընկել է Սեւանա լիճը. կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին՝ Հայրիվանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սեւանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 26-ամյա Արմեն Պ.-ն Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում, դեպի Գավառ ընթանալիս իր վարած «ՎԱԶ 211440» մակնիշի 14 DՍ 014 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին եւ հայտնվել Սեւանա լճում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ նրա ուղեւոր 15-ամյա Մարիամ Գ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ