Կստեղծվի մոտ 90 աշխատատեղ
գործադիրը «Քեյր գրուպ» ՍՊԸ-ին տրամադրել է ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Ընկերությունը նախատեսում է զբաղվել բամբակի, բամբակյա պարագաների և խոնավ անձեռոցիկների արտադրությամբ, ինչի համար նպատակադրված է կատարել շուրջ 720 մլն ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Ընկերությունն առաջին փուլով նախատեսում է ներմուծել սարքավորումներ՝ շուրջ 170 մլն ՀՀ դրամի չափով։ Արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ ՝ 2018 թ.-ին 120 հազար, 2019 թ.-ին՝ 140 հազար և 2020 թ.-ին՝ 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: