20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հաշմանդամի սայլակը և լսողական սարքը կտրամադրվեն հավաստագրերով

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է հաշմանդամի սայլակը և լսողական սարքը  տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք: Անձը, եթե նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, իր միջոցներից կարող է վճարել  գների միջև եղած տարբերությունը: Ինչպես նաև, եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան  հավաստագրի գնային արժեքն է, որոշմամբ առաջարկվում է հավաստագրի  ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն): Միաժամանակ, հաշմանդամի  սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։ Այս գործընթացը նախատեսվում է փորձնական սկսել  այս տարվա ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ