25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես հաղթել չարին. Աստվածաշնչի հորդորը

«ԹՈՒՅԼ ՄԻ’ ՏՈՒՐ, ՈՐ ՉԱՐԸ ՀԱՂԹԻ ՔԵԶ, ԱՅԼ ԲԱՐԻՈ’Վ ՀԱՂԹԻՐ ՉԱՐԻՆ» (ՀՌՈՄ. 12:20-21)

Պողոս Առաքյալի խոսքերն են ուղղված Հռոմայեցիներին: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը: Պարզ է, թե ինչո՞ւ, որովհետև Հռոմայեցիների համայնքը նոր էր և քրիստոնյաները բավական դժվարություններ ունեին հոգևոր և բարոյական կյանքի տեսակետից:

Եթե ուսումնասիրենք աշխարհի մարդկության անցած պատմությունը, կտեսնենք, որ բարու և չարի առեղծվածը միշտ էլ եղել է մարդկանց ու ժողովուրդների ուշադրության կենտրոնում: Իմաստասերներ, կրոնա-բարոյագետներ, աստվածաբաններ և գիտնականներ իրենց մեկնաբանություններն են կատարել այս հարցի վերաբերյալ: Այդքան էլ հեշտ չի այս պատգամը իրագործել մեր կյանքում: Իսկապես քրիստոնեական ուժեղ ոգի է պետք, որպեսզի չարի դեմ բարիով կարողանաս հաղթանակ տանել:

Նույնիսկ նշանավոր աղոթասացները, հավատով ուժեղները, սիրո առաքյալները և մեր սրբերը, որոնք իրենց կյանքը չզլացան զոհաբերելու հանուն Քրիստոսի, շատ անգամներ դժվարություններ են ունեցել այս պատգամը իրականություն դարձնելու: Բայց մի բան պարզ է ու հասկանալի. այս գործադրելու համար շատ կարևոր է մեր ամենօրյա անձանձրույթ աղոթքը, որը մեր հավատը պիտի զորացնի, որպեսզի մեր հույսը դնենք Աստծու վրա:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ