05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ելք»-ի հույսը Տարոն Մարգարյանն է. Իրավունք

Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության առաջարկվւսծ նախագծերը։ Հանձ­նաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին։ Կապան փողոցը Վւսզգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուննե­րով անվանափոխելու նախագծերին մի­աձայն դեմ են քվեարկել հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության 11 անդամները՝ պատճառաբանելով հանրային կարծիքի ուսումնասիրության բացակայությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ տվյալ փողոցների անվանափոխությունը նպատակահարմար չեն համարում՝ առաջարկելով նախագծում նշված անունների համար փնտրել այլ փողոցներ։ Այժմ փողոցների անվանակոչության հարցը Երեւանի ավագանու օրակարգ կարող է մտնել մի տարբերակով՝ քաղա­քապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ։ «Ելքի» ներկայացուցիչները մտադիր են փորձել այդ տարբերակը։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ