25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպես տիրանանք Աստծո խոստմանը

«Պետք է համբերել իմանանք, որ Աստծո կամքը կատարելով տիրանանք Նրա խոստմանը» :

Եբրայեցիս 10:36

Դժվարությունների պահին բոլորս էլ մտածում ենք, որ այսպես այլևս չեմ կարող, սակայն կյանքը գնում է առաջ։ Երբ ետ ես նայում տեսնում ես որ դիմացար, իրականում մեր տեսադաշտը սահմանափակ է, չենք գնահատում մեր կարողություններն ու ուժերը:

Կյանքը միշտ էլ մեր առաջ է դնում իր դժվարություններն ու հաջողությունները, բացասականն ու դրականը. համբերությունն այն է որ մենք խոնարհաբար ընդունենք բացասականը և բարեհաճորեն նայենք դրականին: Որքան դժվար է կյանքը, այնքան անհրաժեշտ է տեսնել դրականը: Համբերությունը վստահությունն է սեփական ուժերի նկատմամբ և արժանապատիվ պայքարն է չարի դեմ:

Համբերությունը զորացնելու երկու ճանապարհ կա` ժպիտը, որ ողղված է դեպի անձդ և աղոթքը, որն ուղված է առ Աստված: Ժպիտ ասելով նակտի ունեմ իմաստության ժպիտը, որը ծնվում է տառապանքից, իսկ աղոթքը մարդուն կտրում է առօրյա խնդիրներից և բարձրացնում դեպի Աստված, քանի որ այդքան համբերություն, որ ունի Աստված, ոչ մի տեղ չես գտնի:

Համբերությունը ոչ թե դժվարություններին դիմանալն է, այլ պայքարելը դրանց դեմ: Հիսուս է մեր օրինակը, Ով այնքան բան հանձն առավ ու համբերեց մեր փրկության համար և այդ համբերության արդյունքում հայտարարեց, որ Ես հաղթեցի աշխարհին:

Տեր Եսայի քահանԱ Արթենյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ