21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կանանց հարցերով՝ Բաքվում. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենալու «Եվրանեսթ» ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների կողմից կազմակերպված համաժողով։ Բաքու մեկնելու են նաեւ «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանն ու ղեկավար Արմեն Աշոտյանը։ Այսինքն՝ պատվիրակության 10 անդամից Բաքու մեկնում են միայն երկուսը, քանի որ հենց նրանք են հանդիսանում նշված հանձնաժողովի անդամ։

Օրաթերթը փորձեց Մանե Թանդիլյանից պարզել՝ որն է Բաքու մեկնելու անհրաժեշտությունը, արդյո՞ք համարձակ երեւալու միտում Է դա։ «Այցը ոչ թե Բաքվի կողմից է կազմակերպվում, այլ «Եվրանեսթ» ԽՎ-ի կողմից։ Որեւէ խո­չընդոտ հայկական պատվիրակության համար չպետք է լինի Հայաստանը լիարժեք ներկայացնելու միջազգային որեւէ հարթակում, եւ ես առանձնահատուկ քւսջություն չեմ տեսնում այն աշխատանքը կատարելու մեջ, ինչի հա­մար կոչված եմ որպես ՀՀ Աժ պատգամավոր։ Հուսով եմ՝ որեւէ մեկն անկարեւ­որ չի համարում Հայաստանի ներկաացվածությունն ապահովելու, մեր պետության դիրքորոշումը ներկայացնելու եւ շահերը պաշտպանելու հայաստանյան պատվիրակության առաքելությունը»,– ասաց նա։

Օրվա ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ