07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով:

Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին:

Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ