25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայերիս թիվ մեկ հոգեբանական խնդիրը «պոնտերն» են

Կարծում եմ, հայերիս թիվ մեկ հոգեբանական խնդիրը «պոնտերն» են։ Թեպետ հայերենը աղքատիկ չեմ համարում, բայց մայրենիով լիարժեք փոխարինողը չգիտեմ։

Պոնտերը պարզապես ձև չեն։ Այլ նաև այդ ձևին բացակայող բովանդակությանը ուղիղ համեմատական այն հաճույքը, որ ստանում է տվյալ անձը իր բռնած ձևից։

Պոնտերը չեն ճանաչում տարիք, սոցիալական վիճակ, կրթության մակարդակ և սահմաններ։

Պոնտերը դրսի համար ապրելու, միանվագ օգտագործման տպավորություն թողնելու և 1։1000 սեփական էգոն փարատելու միջոց են, յուրահատուկ սոցիոհոգեբանական մարքեթինգային հնարք, որն ունի իր հաճախորդներին, բայց որակյալ ապրանք չի կարող լինել։

Պոնտերը նման են ֆաստֆուդի` հասանելի են, էժան և վնասակար, սակայն մի կարևոր տարբերությամբ. նրանք նախևառաջ վնասում են այդ պոնտերը արտադրողներին։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ