25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Սա կոռուպցիա է, մաքսանենգություն կամ տգիտություն»

«Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանն այսօր   «Հենարան» ակումբում   լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ օրերս Սոչիի օդանավակայանում այրված շուրջ 20 արկղ  ձկան խնդրին։ Հիշեցնենք՝    ձկան այդ պաշարը  ՀՀ-ից տեղափոխվում էր ԵՏՄ երկրներ։

«Սա կոռուպցիա է, մաքսանենգություն կամ տգիտություն։ Սա հարված է եւ մեր տնտեսվարողի, եւ սպառողի շահերին։ Մենք այսօր կերի ինքնարժեքի խնդիր ունենք, ու դրսում մրցակցությանը չենք դիմանում` բարձր ինքնարժեքի պատճառով, դրա համար էլ ձկնարտադրությունը չի զարգանում մեզանում։ Էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխիք պետք է լինի, քանի որ անջատումների պատճառով բազմաթիվ ձկնաբուծարաններ վնասներ կրեցին վերջերս։ Թառափի մասով Թուրքիայից բացի, նոր մրցակից ենք ունենալու։ Ջուրը, կերը, էլեկտրաէներգիան թանկ են մեզանում։

Պետք է հզոր տեխնոլոգիաներ բերենք ՀՀ ու մեր տեղական մասնագետների միջոցով զարգացնենք ոլորտը։ Կարող ենք դոնորներ գտնել, տնտեսվարողին խրախուսել, որ նա ներդրում անի», – նշեց բանախոսը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ