Օգոստոսի 10-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 10-ին՝ ժամը 12:OO-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի բնապահպան Կարինե Դանիելյանը:
Թեմա ՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։ Որքանո՞վ է սա արդարացված:
Մեր երկրում ջրային ռեսուրսեների կառավարման հետ կապված՝ ի՞նչ խնդիրներ կան:
…………………………………………………………………………………….
Օգոստոսի 10-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան, «Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն Էլոննա Ավետյանը:
Թեմա՝ Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվել կին կամ ամուսին ընտրելիս: Ինչպե՞ս խուսափել ամուսնալուծություններից: Ի՞նչ հոգեբանական խնդիրներ են առաջանում զույգերի մոտ ամուսնալուծությունից հետո:
……………………………………………………………………………………………..
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Թեմա՝ վերջին տարիներին մեր երկրում ծխող մարդկանց քանակն ավելացե՞լ է, թե՞ պակասել: Ի՞նչ տենդենցներ են նկատվում:
Մեր երկրում քանի՞ տոկոս են կազմում ծխող կանայք:
…………………………………………………………………………………..
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:
Թեմա՝ Լեզվի անաղարտության հարցերը հայաստանյան լրատվական դաշտում: