27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է տուգանք սահմանել․ փորձագետ

Եթե Երեւանում աղբահանության առումով որոշ դրական տեղաշարժ կա, ապա մարզերում վիճակը շատ ավելի վատ է։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոլոգ, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանը։

Նա նշեց, որ աղբահանությունը մարզերում շատ վատ է կազմակերպված կամ ընդհանրապես կազմակերպված չէ, ինչի արդյունքում ընդունված է եղել աղբը տանել գետերի ափերին և մտածել, թե գետը կտանի։ Արդյունքում գետերի շունչը բացելու խնդիր է առաջանում։

Էկոլոգի խոսքով՝ միակ բանը, որ մարդկանց կարող է սթափեցնել, տուգանքն է, խոսելով, բացատրելով ոչնչի չես հասնի։

«Մի քանի մետր այն կողմ աղբարկղ կա, բայց գետնին են գցում։ Պետք է տուգանք եւ խիստ վերահսկողություն սահմանել թե քաղաքում, թե քաղաքից դուրս»,- ասաց նա։։

Ասուլիսին ներկա բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ լուրջ խնդիր է կառավարման բացակայությունը Հայաստանում։

Խոսելով կառավարության իրականացրած «Մաքուր Հայաստան» ծրագրին՝ Ինգա Զարաֆյանն ասաց, որ թեև այն լավ ծրագիր է, սակայն ուղղված է տեսարժան վայրերի մաքրմանը: 

««Մաքուր Հայաստան»-ը շատ նման է ակցիայի։ Դա կառավարման խնդիր չի լուծում, իսկ մենք դրա պահանջն ունենք: Մենք ունենք, իհարկե, ռազմավարություն, սակայն այնտեղ աղբի վերամշակման մասին մի տող է ասված եւ ոչ մի միջոցառում նախատեսված չէ»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ