21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետներն օգոստոսի 2-ին չհայտարարված այց ենկատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այցի շրջանակում նրանք առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի ևՏիգրան Մանուկյանի հետ:

Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը,իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմիմասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:

Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատելնաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ:

Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներովև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ