28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեկ տարում բնակչության դրամային խնայողությունները ռեկորդային աճ են ունեցել․ Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհ»-ը գրում է․

«Վերջին երկու տարում Հայաստանի ֆինանսական համակարգում և արժութային դաշտում արձանագրված կայունությունը հանգեցրել է դոլարի դիրքերի թուլացմանը: Նվազել է դոլարայնացման մակարդակը, ինչն արտահայտվել է թե վարկային, թե ավանդային շուկաներում: Հակառակ դրան, ակտիվացել է դրամային միջոցների տեղաշարժը: Իսկ դա նշանակում է, որ հասարակության շրջանում մեծացել է վստահությունը ազգային արժույթի նկատմամբ: Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նախորդ երկու տարում Հայաստանի արժութային շուկայում քիչ թե շատ էական տատանումներ չեն եղել, իսկ դրամը պահպանել է բավականաչափ կայուն վարքագիծ՝ շուկայի հիմնական արժույթների, մասնավորապես ամերիկյան դոլարի նկատմամբ:

Այս հանգամանքը, որն անմիջական ազդեցություն ունի ավանդների արժութային կառուցվածքի ձևավորման հարցում, դրականորեն է անդրադարձել բնակչության խնայողությունների դրամայնացման վրա: Ունեցած ազատ միջոցները նրանք նախընտրել են բանկերում որպես ավանդ դնել, ավելի շուտ ազգային արժույթի տեսքով:

Դատելով Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից՝ անցած մեկ տարվա ընթացքում բնակչության դրամային խնայողությունները ռեկորդային աճ են ունեցել: Դրանք ավելացել են գրեթե 38 տոկոսով, ինչը համարժեք է 116,6 մլրդ դրամի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ