27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի․ Փաստ

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Մասնավորապես, Սարգսյանը հայտարարագրել է 44 հազար ԱՄՆ դոլար եւ 2 միլիոն 37 հազար դրամ փոխառություններ: Ընդ որում տարեսկզբին նա ավելի շատ գումար է որպես փոխառություններ հանձնել, սակայն 14 հազար ԱՄՆ դոլարը վերադարձվել է իրեն հարկային տարում:

Սարգսյանի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն կրել եւ արդեն տարեվերջին նա ունեցել է 672 հազար դրամ, 7 հազար 274 ԱՄՆ դոլար եւ 6 հազար 565 եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 1 միլիոն 800 հազար դրամ եւ 13 հազար 376 ԱՄՆ դոլար աշախատավարձերից, 720 հազար դրամ կենսաթոշակից եւ 315 հազար ու 580 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ