20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ասել, որ բոլորը պետք է անցնեն կիրիլիցային, անհեթեթություն է»

 

«Աշխարհում ինքնուրույն 14 այբուբեն կա, որից մեկը հայերեն այբուբենն է: Մնացած բոլոր այբուբենները այս կամ այն կերպով սնվում են վերջիններիցս: Եվ եթե մեկ րոպե անգամ մտածենք մեր այբուբենից հրաժարվելու և կիրիլիցայով  գրելու մասին, դա ուղղակի անհեթեթություն կլինի»,- այսօր «հենարան» ակումբում լրագրողների հետ   հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի առաջարկին, այն է՝ ԱՊՀ երկրներում անցում կատարել  կիրիլիցիային:

Ասուլիսի մյուս բանախոսը՝   գրականագետ Ազատ Եղիազարյանն    ընդգծեց՝  ավելի զգաստ է նայում ՌԴ նախարարի խոսքերին:

«Ասել, որ բոլորը պետք է անցնեն կիրիլիցային, անհեթեթություն է: Հայերը վերադառնալու տեղ չունեն, մենք արդեն 1600 տարի գիր ունենք, այլ է, օրինակ, ղրղզների դեպքում: Այնպես որ Վասիլևայի ասածը հայերին չի վերաբերում: Այս հարցում մեզ ոչ ոք չի կարող ստիպել, անգամ Պուտինը: Սա ոչ դիվանագիտություն է, ոչ քաղաքականություն: Մեր հոգևոր մշակույթի հետ գործ չունեն: Հոգևոր արժեքների դեպքում առևտուր չենք ընդունում»,- ասաց  գրականագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ