20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արգենտինայում ՀՀ դեսպանի համեստ միջոցները․ Փաստ

«Փաստը» գրում է. «Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով տարեսկզբին էր նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Մկրտումյանը հայտարարագրել է երկու բնակարան եւ 16 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ, իսկ տարեկան եկամուտները կազմել են ընդամենը 2 հազար 150 ԱՄՆ դոլար եւ ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից:

Դեսպանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2003–2013 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, 2012–2013 թթ.՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման եւ միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ։ Իսկ մինչ պաշտոնի բարձրացումը՝ 2013–2017 թթ. զբաղեցրել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության խորհրդականի, հյուպատոսի պաշտոնը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ