01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում` ՀՀ-ին»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի՝ Հայաստան այցին:

«Ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր, երեկ նշվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այլ նաև այդ պետության ազգային տոնը, որտեղ եղել են բավականին մեծ թվով պաշտոնական անձիք:

Ընդհանուր առմամբ, բնական է, որ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան ընդհանրություններ, իհարկե, կան նաև կնճռոտ ծալքեր և շատ կարևոր է, որպեսզի լինի երկխոսություն, որպեսզի պետությունները միմյանցից, այնուամենայնիվ, մեկուսացված չլինեն և այդ ուղղությամբ քայլեր են կատարվում», – ասաց նա:

Անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ Շավարշ Քոչարյանն ասաց՝ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է ու հրապարակային հնչել է. Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում`  ՀՀ-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ