20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն

ՀՀ արտաքն գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատությանը՝ նշեց՝  պաշտպանության նախարարությունը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար:

«Ընդամենը մի բան կարող եմ նշել. Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել», – ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ նա ասաց, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են։

«Դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն, որոշում չկա», – նշեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ