30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին տեղեր կհատկացվեն «Հրազդան» տոնավաճառում․ Հրապարակ

Ֆիրդուսի շուկայի փակվելուց հետո տասնյակ առեւտրականներ դիմել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում աշխատելու հարցով։ Այս մասին մեր լրագրողին ասել է Աղաբաբյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ից տոնավաճառում նրանց տեղեր կհատկացվեն:

Աղաբաբյանը հույս է հայտնել, որ դեռ շատերը կդիմեն, քանի որ ամիսներ առաջ առեւտրականների համար վարձավճարի գինը 50 հազարից հասցվել է 30-ի: Ըստ սեփականատիրոջ՝ այլ կերպ հնարավոր չէր, քանի որ առեւտուր չկա։ «Իսկ այն, ինչ եղավ այս տարիներին, բոլորդ գիտեք, ովքեր էլ որ մնացել են տոնավաճառում, նրանք նվիրյալներ են, այդ վարձավճարների գումարներով ենք կարողանում հոգալ ստադիոնի վարձերը, ծախսերը»,- ասել է Աղաբաբյանը՝ կոնկրետ չնշելով, թե ներկա պահին որքան առեւտրական է «կանգնում» «Հրազդան» տոնավաճառում:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՊԵԿ ստուգումներից հետո «Հրազդան» մարզադաշտը եւ տոնավաճառը հայտնվեցին աննախանձելի վիճակում, ի վերջո՝ սնանկ ճանաչվեցին։ Աղաբաբյանի գործերն ավելի վատացան, երբ բացվեց Ծառուկյանի «Առինջ մոլը», եւ առեւտրականներից շատերը տեղափոխվեցին անվճար տաղավարներ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ