27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Տեսե՛ք, նախանձեք ջիպազգիներիս…»

«Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ.
-«Գելենվագենով», «Ռենջ Ռովերով», «Պորշեով» կարող են հանդիսավոր կանգնել Թոնրատան դիմաց և դուռումով քյաբաբ կամ լահմաջո ուտել: Типа՝ տեսե՛ք, նախանձեք ջիպազգիներիս…
-ծառայակիցների, ծանոթների, պաշտոնյաների, ընկերների, հարազատների նկատմամբ «կառուցում և հաստատում են» մի առանձնահատուկ «հարաբերությունների տեսություն»՝ բազմադիմակ ու բազմաշերտ, որի մոտ Էյնշտեյնի «Հարաբերականության տեսությունը» ղալաթ է արել…
-կանայք և աղջիկները ամռան այս տապին, 38-42 աստիճան շոգ կրակին հագնում են սև շալվար կամ տրիկո, սև մայկա-բլուզկա և հպարտ ու վերևից նայելով քայլում արևոտ փողոցներով:
Երևի լսել են, որ սև գառան, սև հավի միսը համով է…
-ստորգետնյա անցումներով անցնելիս պարտադիր հակագազ պետք է ունենաս և լապտեր:
Այնքան շատ են ուտում և խմում, որ ստիպված որտեղ ասես բավարարում են իրենց պահանջները…Սանիտեքն էլ չկա, կորած է առհասարակ…Մենակ հարսանիքներին է ջրցան մեքենա տալիս…Քամին էլ մյուս կողմից….Ու Երևանն ու երևանցիներն ավազապտվում են և նայում ցելոֆանների խելացնոր «պարը»…
-կանայք ու աղջիկները սպիտակ շալվար, տրիկո, մայկա են հագնում, տակից ցուցադրում բազմագույն ներքնազգեստները: 
Տակից ցուցադրում իրենց ստրինգային, ջենիֆերլոպեսային և պամելլաանդերսոնային բարեմասնությունները:
-միջոցառման ես հրավիրում, համաձայնվում են և անցկացման օրը հիշում, որ իրենք գերզբաղված են, լիքը գործեր ունեն ու եթե գան, մասնակցեն, ապա տիեզերքի գոյությունը կվտանգվի: Բայց դա պայմանավորված է հրավիրողի պաշտոնից, հասարակական դիրքից…Հակառակ դեպքում «մեռնելով» կգնան…Տիեզերքի հերն էլ անիծած…
-մեկին թույլատրվում է կես գիշերն անց հրավառություն տալ և երաժշտություն հնչեցնել, մյուսներին ոչ: Ընտրողաբար…
-հանգստանալ, հասկանում են քեֆը, խորոված անելը: Եվ հետաքրքիր, յուրահատուկ հանգիստ կազմակերպելու փոխարեն սկսում են ցուցակագրել սննդամթերքի և խմիչքների քանակությունն ու տեսականին:
-անցորդի գրպանից ընկնում է դրամապանակը, զգուշացնում ես, նա լուռումունջ, մուննաթ դեմքով վերցնում է այն և առանց դեմքիդ նայելու հեռանում…
-ֆաստֆուդի փնթի կրպակների, բացօթյա սննդի կետերի աշխատողները հիմնականում չսափրված տղամարդիկ են, կեղտոտ ձեռքերով սև եղունգներով, առանց արտահագուստի՝ քրտնամխած ու ճենճահոտ…
Հա՛, հիշեցի, մեկ էլ Տաշքենդում եմ տեսել…Փողոցում տեղադրված ուզբեկական փլավով լցված մեծ, հատուկ կաթսայից վաճառող տղամարդը ձեռքերով մաքրում էր դեմքի, ճակատի ճարպախառն քրտինքը, կողքը թափ տալիս և նույն ձեռքը խրելով փլավի մեջ մատուցում գնորդին:
Յա՜խկ, այդ «բուտկեքից» փչող հոտերի ու բույրերի մասին էլ չեմ խոսում…
-(Շարունակելի)…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ