31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հանուն Գևորգ Սաֆարյանի. ՄԻՊ գրասենյակի մոտ թեժ էր

Քաղաքացիները այսօր՝ հուլիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել և պահանջում են ուշադրություն հրավիրել «Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված, ակտիվիստ  Գեւորգ Սաֆարյանի՝ կալանավայրում պահման պայմանները կարգավորելու վրա:

Ակցիայի կազմակերպիչներից ակտիվիստ Վարդգես Գասպարին լրագրողների հետ զրույցում նշել է, որ  ոչ միայն Գեւորգ Սաֆարյանի, այլեւ մյուս քաղբանտարկյալների պահման պայմանների բարելավման վրա պետք է ուշադրություն դարձվի:

«ՄԻՊ-ը պետք է նվազագույնը իրավիճակը արձանագրի այնպես, ինչպես որ կա, մեր չինովնիկները ոչինչ չեն անում այս առումով անգործության են մատնված»,-ասել է Գասպարին:

Ակցիայի մասնակիցներին մոտեցած Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Մաշինյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է , որ Գեւորգ Սաֆարյանի բարձրացրած խնդրի հետ կապված ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, ծանոթացել նրա պահման պայմաններին,  Գեւորգ Սաֆարյանի հետ եւ անձամբ նրանից տեղեկացել խնդրին վերաբերող մանրամասներին:

Մաշինյանի խոսքով՝  հաշվի առնելով նրա բարձրացրած խնդրիները, ՄԻՊ-ը դիմել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որպեսզի պատժախցից խուց տեղափոխելիս հաշվի առնեն նրա կարծիքը:

Ավելի վաղ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից: Բացի այդ, հայտարարություն էր տարածել նաեւ ինքը՝ Գեւորգ Սաֆարյանը, որտեղ նշել էր, որ այն խուցը, որտեղ ուզում են իրեն տեղափոխել, կալանավորների մեջ կան մարդիկ, որոնք շատ նման են այն մարդկանց, ովքեր իր հասցեին հնչեցրել են սպառնալիքներ: Բացի այդ, այժմ նա գտնվում է կիսանկուղային խցում, առանց արեւի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գարշահոտություն եւ կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ