«Ընդունված է, որ ֆինանսական օլիգարխիան փող կուտակի»
«Մեզ համար կարևորն այն է, թե ինչ է հիմա իրականացվելու: Արցախը պիտի ունենա սեփական քաղաքականություն»,-այսօր ասուլիսին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով Արցախի ընտրություններից: «Պարզվում է, որ Հայաստանում ոչ ոք ոչ մի ծրագիր Արցախի վերաբերյալ չի առաջարկել, մի ծրագիր կա, որ կոչվում է Մինսկի խումբ, որը սպասարկում է կոնֆլիկտը՝ պահպանելով և որոշակի խողովակների մեջ դնելով ան»,-կարծում է նա:
Հայաստանում եղած միակ ծրագիրն, ըստ նրա, հողերը հանձնելն է: ««Ֆանտաստիկ» ծրագիր»,-այսպես բնորոշեց նա:
Աշոտ Մանուչարյանն ասաց, որ սխալ է գնալ Մինսկի խմբի ճանապարհով, խաղաղության համար հարկ է ուշադրություն դարձնել նաև նրան, որ Ադրբեջանը բաժանված է կլանների, նրանք ցանկանում են խաղաղ ապրել, պետք է այդ կլանների ուղղությամբ աշխատել:
Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում ընդդիմադիրներից «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ դուրս գալ ԵՏՄ-ից, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ այսօր կան Հայաստանի տնտեսությունը քայքայող մի շարք համակարգեր:
«Պետք է ունենանք տնտեսական համակարգեր ուրիշ տրամաբանության մեջ, այսօր ընդունված է, որ ֆինանսական օլիգարխիան փող կուտակի, փախստականների հոսք կազմակիերպվեց դեպի Եվրոպա, որ Եվրոպային հնազանդեցնեն… մենք պետք է գտնենք տնտեսական համակարգեր այլ երկրների հետ, որոնք պատարստ են զարգացնել սեփական կրթություն, լեզու, գիտությունը՝ ինքնությունը պահպանելով ԵՏՄ-ից դուրս գալ: Սենց մի պահ կա, որ ԵՏՄ-ն ստեղծել է Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը ստեղծել է Ռուսաստանը, 95 տոկոսով արտաքին քաղաքականությունը Ռուսաստանում պահպանված է, եթե մենք պատահաբար ի դեմս պարոն Մարուքյանի կամ այլոց ունենք սեփական պատկերացումները, թե ինչպես պահպանել երկիրը, թող առաջարկեն, իսկ եթե որևէ մեկը բերի հերթական ԾԻԳ-ի առաջարկը, պետք է թույլ չտալ»: