28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Տղերք, շանտղությունից է պետք վիրավորվել»

Վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդիրներին, ասաց՝ շանտղություն է, երբ մենք չենք վերահսկում, թե մեր երեխաները, մայրերն ու քույրերը ինչով են սնվում:

Վարչապետի շատ կոպիտ, բայց դիպուկ բնորոշումից հետո փոխվեց ՍԱՊԾ պետը, այդ լուրից հետո շատերս հույս հայտնեցինք, որ սննդի անվտանգության ոլորտում դրական տեղաշարժ կնկատվի, բայց արի ու տես, որ Վարչապետի «շանտղություն» բնորոշումը որևէ կերպ չի ազդում մարդկանց արժեհամակարգի վրա:

Չգիտեմ՝ խնդա՞մ, թե՞ լամ: Պետական կառույցը փորձում է դատի տալ նույն կառույցի նախկին աշխատակիցների, ովքեր համարում են, որ ապօրինի են ազատվել աշխատանքից ու հիմնավոր փաստերով, թափանցիկ ներկայացնում են պրոբլեմը հասարակությանը: Դատի են տալիս զրպարտության թեմայով, առանց հասարակությանը տեղեկացնելու, թե ինչումն է զրպարտությունը:

Տղերք, շանտղությունից է պետք վիրավորվել, ընդ որում՝ հասարակությունը չէ, որ շանտղություն է որակել ձեր արածը, վերին օղակի բնորոշում է դա, բայց պահը հասունանում է, ու գուցե ժողովուրդն էլ սկսի շանտղություն եզրույթն ավելի շատ օգտագործել: Իսկ «շանտղությունը», եկեք խոստովանենք, իսկապես վատ բան է:

Հ.Գ. Ահա թե ինչ է լինում, երբ պատահական մարդկանց գլխին շատ պատահական պատասխանատու չինովնիկի պաշտոն է ընկնում՝ պոպուլիզմ, որի ժամանակ պատրաստ են ուրանալ անգամ ազգային անվտանգությունը։

Էդգար Խաչատրյանն է գրել ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ