26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կա բացասական ազդեցության ռիսկի հավանականություն.Արծվիկ Մինասյան

«Բնապահպանության նախարարությունը Սեւանա լճից ջրառի ծավալների ավելացման վերաբերյալ չէր կարող չարձանագրել, որ այն կարող է ունենալ բացասական ազդեցություն:Այլ բան է, երբ խոսում ենք օրենքի ընդունման վերաբերյալ արտահայտած կարծիքի մասին, որովհետեւ օրենքով թույլ է տրվում ջրառի իրականացումը: Օրենքի հիման վրա տրված մեր կարծիքը հետեւյալն էր. այո, օրենքով այն նախատեսված է, սակայն դրա համար անհրաժեշտ է պատշաճ հիմնավորումներ ներկայացնել: Եւ այդ հիմնավորմանը մեր կողմից տրված կարծիքը հիմք է հանդիսացել, որպեսզի հետագայում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ու կառավարության մեր մյուս գործընկերները փոխեին օրենքի նախագիծը եւ ներկայացնեին այդ հիմնավորումները: Դրանք ներկայումս առկա են: Ավելին, եղանակային կանխատեսումները եւ սպասվող երաշտի բարձր հավանականությունը հնարավորություն տալիս են այդպիսի որոշում կայացնելու: Սակայն մենք շարունակում ենք պահպանել մեր դիրքորոշումը, որ կա բացասական ազդեցության ռիսկի հավանականություն՝ մասնավորապես, դրական հաշվեկշռի առումով: Մենք մեր տեսակետը չենք փոխել»,-ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» խորագրով ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ