22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի մտրակը. Հրապարակ

Ինչպես տեղեկացրել էինք, Եղիշե Տերտերյանը Կարեն Կարապետյանի հրամանագրով նշանակվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։ Նա համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետն էր։

Տեսչական բարեփոխումների արդյունքում ձևավորված նոր մարմինների նոր ղեկավարները, ըստ լուրերի, նշանակվելու են նախագահի «դաբրոյով», քանի որ դրանք մտրակ են ծառայելու տվյալ գերատեսչության համար և պետք է հնարավորինս բարձր հովանավորչության տակ գտնվեն։

Բնապահպանական տեսչության նախկին պետ Հակոբ Գալստյանը, ում հովանավորում էր նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, կարող է զբաղեցնել որևէ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոն։ Տեսչությունները կգործեն մինչև օգոստոսի 20-ը, հետո կսկսվի վերակազմակերպման գործընթաց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ