15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Անժելայի տղամարդու ճակատագիրը /վիդեո/

Այսօր Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվեց “Ուր է իմ տղամարդը” հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու դատաքննությունը:

Նախկին նիստում Կարեն Արայանը հանդես էր եկել վերջին խոսքով, սակայն դատավորը մեկ անգամ եւս մեղադրյալից ճշտեց` արդյոք ավելացնելու բան ունի: Արայանը ոչինչ չուներ ավելացնելու եւ  նախորդ նիստում հայտարարել էր, ինքը մեղավոր չէ եւ դատարանի արդար որոշումն է ակնակալում:

Դատավոր Պապոյանը մտավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի վաղը` դռնբաց դատական նիստում:

Ի դեպ, “Միացյալ Երիտասարդական Լիգա” երիտասարդական նախաձեռնությունը այսօր դատարանի առաջ պետք էր ակցիա անցկացներ  ի պաշտպանության Կարեն Արայանի:

Henaran.am -ի հետ զրույցում նախաձեռնողներից Սեւակը նշեց, որ տեխնիկական որոշ հարցերի պատճառով չկայացավ պաշտպանության ակցիան: Նա պատճառները չնշեց, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ իմանալով այդ մասին` արգելել էին:

Զարմանալի էր նախաձեռնության հեղինակների զարույթը, թե որտեղից էին համապատասխան ատյանները իմացել ակցիայի մասին: Թերեւս զարմանալու ոչինչ չկար, քանի որ նախապես նախաձեռնության անդամները հայտարարություն էին տարածել նաեւ սոցկայքերում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ