21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանը լուրջ մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին. Ժողովուրդ

Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ նախորդ տարվա 0.2 տոկոս աճից հետո այս տարվա համար, օրինակ, կառավարությունը նախատեսում է տնտեսական աճը հասցնել 3.3 տոկոսի, 2018-ին՝ 4.7 տոկոսի, 2019-ին՝ 5.4 տոկոսի, 2020-ին՝ 5.7 տոկոսի: Նկատենք, որ աճի նման տեմպերով Հայաստանը լուրջ մարտահրավեր է նետել ամբողջ աշխարհին, քանի որ զարգացած ու զարգացող երկրներից միայն Չինաստանն է, որ վերջին տարիներին ամենամյա 6.5 տոկոս աճ է գրանցել ու առաջիկայում եւս պահպանելու է նույն տեմպերը:

Իսկ ահա ԵՄ երկրներում աճը հազիվ 1.8 տոկոս կարող է լինել, ԱՄՆ-ում՝ 1.5-ից ոչ ավելի, իսկ ՌԴ-ում՝ հազիվ 1.4 տոկոս: Կարճ ասած, մենք ենք ու Չինաստանը, եւ այսպես շարունակվելու դեպքում իրոք կարող ենք ցնցել աշխարհը: Ափսոս միայն, որ բացարձակ թվային արտահայտությամբ՝ Հայաստանում կանխատեսվող աճը այնքան էլ մեծ չէ, եւ իրականում այդ աճը դեռ չի ապահովում լուրջ զարգացում :

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ