27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ջրային տնտեսության կոմիտեից երաշխիքներ չեն տալիս

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին հետաքրքիր է, թե Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելուց ձևավորվելիք լրացուցիչ միջոցները, որոնք գնալու են արտաբյուջետային հաշիվ և ծախսվելու են հատուկ նպատակներով, որ ուղղություններով են նախատեսվում ծախսվել: Վարդանյանին նաև հետաքրքիր էր, թե Կառավարությունն այսօր արդյոք կարող է պատասխանատվություն վերցնել, որ մինչև 2031 թվականը Սևանի մակարդակը բարձրացնելու համապատասխան նիշին երաշխիքներ կարող ենք ասյօրվանից տալ:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետ Արսեն Հարությունյանը նշեց՝ կցանկանար, որ արտաբյուջետային միջոցներն ամբողջությամբ ծախսվեին ոռգման համակարգի բարելավման վրա: «Բայց ես չեմ որոշում կայացնողը, ես պատասխան չեմ կարող տալ, թե կոնկրետ, որ ուղղությամբ են ծախսվելու: Կառավարությունն է որոշում: Սակայն կաթիլային համակարգն է այսօր առաջնային խնդիր, որ պետք է լուծվի, ջրի հաշառման սարքերն են: Այսօր ոռոգման համակարգում ունենք ընդամնեը 79 հաշվառման սարք, սակայն անհրաժեշտ է ևս 2100 սարքեր, իսկ գումարը կկազմի շուրջ 3,5 մլն դոլար, բայց այդ սարքերի տեղադրումով կունենանք ամբողջական վերահսկելի և կառավարվելի ջրային համարգ, և կբացառվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա:

Երաշխիքների հետ կապված՝ նա ասաց, որ  չի կարող հստակ ասել՝ 2031 մենք կապահովենք այդ վեց մետրը: «Ես երաշխիք չեմ կարող տալ, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեր առջև դրած նշաձողը բարձրացնել»,- ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ