25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որն է Աստծո պատվիրած սերը

Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար (Հովհ. 15։12-13)։

Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե ի՛նչ է անում տերը, այլ ձեզ բարեկամ կոչեցի, որովհետև ինչ որ լսեցի իմ Հորից, հայտնեցի ձեզ։ Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք իմ անունով, Հայրս տա ձեզ։ Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց։
(Հովհաննեսի ավետարան 15:12-17)

Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Բայց դու հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։

(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:12-17)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ