22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր սանկցիա. «Սասնա ծռեր»-ի դատը շարունակվում է լարված մթոնոլորտում

Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արթուր Սողոմոնյանի և  Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ:

Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Բադալյանն առավոտյան եղել է նիստերի դահլիճում, սակայն այժմ առանց զգուշացնելու հեռացել է, հետեւաբար անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ:

Դատական նիստը շարունակվում է: Պաշտպանները հետաքրքրվեցին` ինչու չորս մեղադրողից երկուսն է նիստին ներկա, բայց դատարանը սանկցիաներ է կիրառում միայն փաստաբանների նկատմամբ: Պաշտպան Գրիշա Բալասանյանը հարցը կրկնեց` ինչու են առանց զգուշացնելու երկու դատախազները հեռացել: Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այդ դատախազներն իրեն խնդրել են` պատճառաբանելով, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չեն կարող մնալ:

Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ