04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փուչիկների գործով միակ դատապարտվածին տեղափոխել են հիվանդանոց

Փուչիկների գործով դատապարտված Սերոբ  Բոզոյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճաոռվ նրան տեղափոխել են Քանաքեռի ուռուցքաբանական կենտրոն:

Ինչպես նշեց Բոզոյանը Henaran.am-ի հեռախոսազրույցում, չի բացառվում, որ նա վիրահատվի:

“Անալիզների մի մասը էսօր տվել եմ, մյուսը մասը վաղը, եւ արդեն պարզ կլինի` վիրահատում են թե չէ”,-ասաց նա: Բոզոյանի նշեց նաեւ, որ տարիներ առաջ միզապարկում ուռուցք կա, եւ վիրահատել են:

“Ասին խոցեր ա հանում ենք, հետո որ էնքան էլ չլավացա, ստուգեցին ասին ուոռւցք են կասկածում, չգիտեմ, հլա որ ստեղ եմ”,-ասաց նա` ավելացնելով, որ հիվանդանոցում ցավերը մի քիչ մեղմացել են:

Հիշեցնենք, որ նա  մեղադրվում է քրեական օրենսգրքի 240 հոդվածի հատկանիշներով՝ դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման, օգտագործման կանոնների խախտման, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ:

Այս տարվա մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ նրա իսկ լիցքավորած փուչիկների պայթյունի հետեւանքով 154 անձ դիմել է բուժհիմնարկ, որից որպես տուժող անցնում են 118 մարդ:

Դատարանը նրան դատապարտեց մեկ տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ