28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաբլոյանին մի դիտարկեք որպես ղեկավար. Վիգեն Խաչատրյան /տեսանյութ/

«Հայաստանը ներկայացուցչական խորհրդարան չունի, այն քաղաքական ինքնուրույն մարմին չէ: Իսկ սա նշանակում է, որ մինչև 2018 թվականը կշարունակի գործել չհռչակված ավտորիտար ռեժիմը, որոշումները կախված կլինեն մեկ մարդուց»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը:

«Մարդիկ չեն հավատում լավ խոսքերին, ունենք այն, ինչ ունենք: Ժողովրդավարական սկզբունքներ մեզանում չկան: Խորհրդարանը դառնում է որոշումներ վավերացնող մարմին, սակայն արդեն ընդունված որոշումներն այդպես էլ չեն հրապարակայնացվում: Օրինակ, մենք չիմացանք՝ որտեղ և ինչպես որոշվեց, որ ԱԺ նախագահ պետք է դառնա Արա Բաբլոյանը»,-նկատեց քաղաքագետը:

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ խորհրդարանի նախագահը դա պատգամավորների ղեկավարը չէ.«Խորհրդարանում բոլորը հավասար են: Խորհրդարանի նախագահը նիստ վարող է: Բաբլոյանին մի դիտարկեք որպես ղեկավար»,-ընդգծեց Վիգեն Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ