05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր՝ կեսգիշերի դրությամբ, Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ:

Ահազանգերից 8-ը ոստիկանությունը ստացել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 37-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից:

Երևանի ավագանու ընտրության առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է Հետաքննություն է կատարվում 34 ահազանգով, այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ բողոքներով: Մնացած 65 ահազանգերը ստուգման փուլում են, տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ