20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ես պատրաստ եմ ընդունել, որ մեր մեսիջին քիչ մարդ է հավատացել»

Նախորդ ընտրություններին ՀԱԿ-ը 30 տոկոսի հասնող վստահության քվե է ստացել,  բայց ընտրակեղծարարությունների հետևանքով ՀԱԿ-ի ձայները 7 տոկոսի են հասել այսօր: Այսօր Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի քննման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ակնհայտ էր, որ ՀԱԿ-ը ամենազդեցիկ քաղաքական ուժն է, 5 տարի շարունակ բազահազարանոց հավաքներ է արել, և եթե Կոնգրեսը չմտներ պառլամենտ, ապա այդ ընտրությունները շատ վատ կորակվեին միջազգային հանրության կողմից», – ասաց Զուրաբյանը՝ շեշտելով՝  2012 թվականին իշխանությունը կարող էր ՀԱԿ-ին դուրս թողնել խորհրդարանից, մինչդեռ միջազգային հանրության հետ կապված որոշ հարցեր լուծելու խնդիր ուներ, ինչն էլ թույլ չտվեց անել դա: 

«Գիտե՞ք՝ ես պատրաստ եմ ընդունել, որ մեր մեսիջին քիչ մարդ է հավատացել, բայց երբ աղճատված համակարգ ունենք, մենք դա չենք կարող ստուգել: Եթե համակարգը ենթակա է մանիպուլյացիայի, ինչ հնարավոր է, կարող են անել», – ասաց Զուրաբյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ