16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԺ պատգամավորների լրացուցիչ ընտրությունները դեկտեմբերի 2-ին

Այսօր  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012թ. սեպտեմբերի 18-ի “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին” եւ 2012թ. սեպտեմբերի 28-ի “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին” արձանագրությունները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2012թ. դեկտեմբերի 2-ը եւ հաստատել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ