10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Տուգանքները կիսվում են. Հայկական ժամանակ

Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված եւ գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթեւեկության կանոնների արձանագրված խախտումներով` մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշում:

Կայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ:

Այս մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցումին ի պատասխան` հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:

Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը` ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի “Սեքյուրիթի Դրիմ” կազմակերպությանը: Վերջինս տեղադրում եւ սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ