28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Տժժում» է ՀՀԿ-ի հետ, հայտնվում է «Ելք»-ի ընտրացուցակում

 

ԵԼՔ դաշինքն էլ ներկայացրեց իր ավագանու անդամների թեկնածուներին: Ցուցակում ընդգրկված է նաև Նելլի Ղարդյանը, ում ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեսանք Հանրապետական կուսակցության քարոզարշավի «բազմաչարչար» տեսահոլովակում: Չեմ կարող չնշել, որ տեսահոլովակի ամենաէնտուզիազմով ու խանդավառ աղջիկը հենց Նելլին է, ով պարում է, ցատկոտում, երգում, իսկ տեսահոլովակի ամենասկզբում էլ սելֆի է անում. մի խոսքով՝ «տժժում» է Հանրապետականի երիտթևը ներկայացնող մի քանի հարյուր երիտասարդների հետ, վարչապետի ընկերակցությամբ: Բայց արի ու տես, որ Նելլին այսօր էլ չի հարում Հանրապետականի գաղափարախոսությանը ու մտնելով ԵԼՔ դաշինքի շարքերն՝ արդեն առաջադրվել է Երևանի ավագանու թեկնածու: Ոմանք կարող են փորձել սրանից հայոց հարց դարձնել ու սկսել քրքրել ԵԼՔ-ին ու Նելլիին, իսկ ես արդեն վաղուց դադարել եմ զարմանալ հայաստանյան քաղաքականության պարադոքսներով, այնպես որ, այս ամենը միայն ժպիտ է առաջացնում:

Գրիգոր Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը:

Ֆեյսբուքյան գրառումները   henaran.am-ը ներկայացնում է առանց խմբագրման, ուստի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ