ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններով կդառնա ընդդիմություն. «Ելքի» քայլերը մեկնարկեց (ֆոտո)
Այս պահին «Ելք» դաշինքը Սունդուկյան-Աբովյան խաչմերուկում է գտնվում: Դաշինքի ներկայացուցինե8ը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթ են իրականացնում` վանկարկելով «ելք կա»: Նման կերպ նրանք մեկնարկը տվեցին Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց` երևանցիները մայիսի 14-ին հնարավորություն կունենան փոխել Երևանի ապագան: Դավիթ Խաժակյանն էլ ասաց, թե ընտրելով «Ելքին»
` քաղաքապետի պաշտոնում կտեսնեն Նիկոլ Փաշինյանին, և տեղի կունենա իշխանափոխություն:
Քիչ հետո նրանք կշարժվեն դեպի Հյուսիսային պողոտա, որի ընթացքում կլինի հանրահավաք, և հնարավորություն կունենան քննարկել Երևանի ներկան ու ապագան: Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրեց հանրահավաքի:
Իսկ լրագրողների հետ զրույցում Ն. Փաշինյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններով կդառնա ընդդիմություն և կնպաստի մեր արդյունավետ աշխատանքին»: